ԿարևորՄիջազգային

Էրիթրեայի ֆուտբոլի հավաքականն անհետացել է

Էրիթրեայի ֆուտբոլի հավաքականը 17 խաղացողով եւ բժշկով անհետացել է Ուգանդայում։ Էրիթրեացի ընդդիմադիրների կարծիքով՝ նրանք մնացել են օտար երկրում քաղաքական ապաստան ստանալու ակնկալիքով, հայտնում է Բի Բի Սի- ն։

Հավաքականը մասնակցում էր Արեւելյան եւ Կենտրոնական Աֆրիկայի ֆուտբոլային ընկերակցությունների միության կազմակերպած մրցաշարում։

2009 թվականին նույն երկրի 13 ֆուտբոլիստներ էլ անհետացել էին Քենիայում տարածաշրջանային մրցաշարում պարտվելուց հետիո։

ՄԱԿ- ի տվյալներով՝ ոչ միայն ֆուտբոլիստները, այլ Էրիթրեայի բազմաթիվ քաղաքացիներ են փախչում երկրից։ Պատճառը կառավարության պատժիչ քաղաքականությունն է, աղքատությունը եւ համընդհանուր զինապարտությունը։ Էրիթրեայի իշխանությունները, սակայն, հերքում են այս մեղադրանքները եւ հայտարարում, որ ՄԱԿ- ը կեղծում է փաստերը։

Թողնել պատասխան

Back to top button