ԿարևորՄիջազգային

Այսօր SMS հաղորդագրության 20-րդ տարեդարձն է

20 տարի առաջ դեկտեմբերի երեքին ուղարկվել է առաջին SMS հաղորդագրությունը: 1992 թվականին բրիտանական հեռուստահաղորդակցային ընկերության աշխատակից Նիլ Պեպուորտը SMS հաղորդագրությամբ շնորհավորել է իր գործընկերոջը: Այդ պահից սկսված աշխարհում ուղղարկվել է մի քանի տրիլիոն տեքստային կարճ հաղորդագրություն: Վերջին շրջանում, սակայն SMS –ի մրցակիցն են դառնում հաղորդագրության նոր տեսակները: Սմարթֆոնների համար նախատեսված ներդիրները հնարավորություն են տալիս բաժանորդներին անվճար նամակագրություն իրականացնել, ինչն էլ այնպիսի երկրներում ինչպիսիք են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, մի փոքր նվազեցրել է «հոբելյարի» հեղինակությունը:

Թողնել պատասխան

Back to top button