ԿարևորՄշակույթ

10-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-2012-ում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը գրավեց երրորդ տեղը

10-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-2012-ում 138 միավորով հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Պետրյակը: Նա ներկայացնում էր «Նեբո» (Երկինք)երգը:  Նախորդ տարվա հաղթող երկիրը՝ Վրաստանը ներկայացնող  Ֆանքիդս խումբը երկրորդ հորիզոնականում հայտնվեց՝103 միավոր, իսկ Հայաստանը ներկայացնող «Compass band» խումբը գրավեց պատվավաոր 3-րդ հորիզոնականը՝ 98 միովորով:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլինե առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին.մեր երկիրը մրցույթին ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը ներկայացրեց Դալիթան՝ «Բարի գալուստ Հայաստան» երգով:

Թողնել պատասխան

Back to top button