ԿարևորՄիջազգային

Զուրաբ Աբաշիձե.«Ռուսաստանը և Վրաստանը պետք է սկսեն բանակցությունները առանց նախապայմանների»

«Մոսկվայի և Թբիլիսիի միջև բանակցությունների վերսկսում հնարավոր է միայն առանց նախապայմանների առաջադրման»,-հայտարարել է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներակյացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Մոսկավան պատրաստ է Վրաստանի նորանշանակ կառավարության հետ երկխոսել, իհարկե, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին որոշումները, որոնք ընդունել է Ռուսաստանը:

«Մենք կարծում ենք, որ երկուստեք ընդհանուր հետքրքրությունների փնտրտուքը պետք է սկսվի առանց նախնական պայամանների թելադրման՝ չվտանգելով սաղմնային փուլում գտնվող գործընթացի հեռակա արդյունավետությունը: Ռուսսատանի և Վրաստանի միջև առակա խնդրի լուծումը մեր երկու պետությունների և ժողովրդի շահերից է բխում»,-ի պատասխան Մեդվեդևի ասել է Աբաշիձեն՝ չհակադրվելով, որ երկու կողմերում արմատապես տարբեր դիքորոշումներ են 2008 թվականին տեղի ունեցած պատերազի և հետևանքների գնահատականի վերաբերյալ:

Թողնել պատասխան

Back to top button