Հասարակություն

Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ռալֆ Յիրիկյանին

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ առնչվող տարբեր հարցեր: Հայկական երկրորդ հանրապետության ղեկավարը ողջունել է «Ղարաբաղ Տելեկոմի» կողմից մատուցվող ծառայությունների սակագների իջեցումը՝ այն համարելով կարեւոր՝ թե տնտեսական, թե սոցիալական տեսանկյուններից:
Արցախի Նախագահն այսօր նաև ստորագրել է կարգադրություն, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրացիների հետ կապված հարաբերություններին առնչվող խնդիրներն ուսումնասիրելու եւ դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Թողնել պատասխան

Back to top button