ԿարևորՀասարակություն

Սամվել Հարությունյան.AREAL արագացուցիչը կշահագործվի 2013 թ. մայիսին

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Կառավարության 2008 թվականին ընդունած որոշմամբ Հայաստանում ստեղծվելու է «Քենդլ» միջազգային գիտական հետազոտությունների կենտրոն: Նախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել առնվազն հինգ փորձարարական կայաններով գիտական կենտրոն, որտեղ գիտնականները ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ և նյութեր: Արդյունքում կկառուցվի շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոն, որն աննախադեպ կլինի հետխորհրդային, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԿԳՆ Գիտական պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` արդեն սկսվել է «Քենդլ» նախագծի առաջին փուլը` AREAL գծային արագացուցչի շինարարությունը: AREAL-ի վերջնական շահագործումը ծրագրված է 2013-ի մայիսին:

Թողնել պատասխան

Back to top button