ԿարևորՀասարակություն

«Քարերի սիմֆոնիա»-ի գործով 3 հոգի բերման են ենթարկվել

Նոյեմբերի 29-ին  մի շարք լրատվամիջոցներում հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածվել, որոնցում խոսվում էր  Գառնու տարածքում գտնվող  «Քարերի սիմֆոնիա» համալիրի քարերը կոտրելու եւ գողանալու մասին: Ոստիկանության լրատվությունից հայտնում են, թե այդ հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերով նոյեմբերի 29-ին  ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Գառնիի համայնքի ղեկավարը, որից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տարածված տեղեկատվության մեջ նշված քար կտրող անձինք են Գառնի գյուղի բնակիչներ, 1989 թ. ծնված  Ֆելիքս  Մ.-ն,  1981 թ. ծնված Սեւակ Հ.-ն եւ 1981 թ. ծնված Ջիվան Դ.-ն, որոնք նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկվել  ոստիկանության Գառնիի բաժանմունք եւ խոստովանել, որ ս/թ հոկտեմբերի կեսերից մինչեւ նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, մոտ 6-7 անգամ, Ջիվան Դ.-ին պատկանող «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենայով Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուներից տարիների ընթացքում պոկված ու գետնին թափված բազալտե հարթ սալիկները տեղափոխել են նրա  պապի գերեզմանատեղն ու պարիսպ կառուցել: Կատարվում է հետաքննություն:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button