ԿարևորՔաղաքական

Քաղաքագետ.Հայաստանը պետք է հետևի Պաղեստինի օրինակին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի ու ներկայացված առաջարկների շուրջ է այսօր խոսել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա պնդել է, որ Հայաստանն ավելի համարձակ պետք է գործի` հետևելով Պաղեստինի օրինակին, որին ՄԱԿ-ում դիտորդ անդամի կարգավիճակ տրվեց: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակ շնորհեց, որին կողմ քվեարկեցին նաև Հայաստանն ու Ադրբեջանը, և քաղաքագետի կարծիքով, նման նախաձեռնողական քայլով պետք է հանդես գա նաև Արցախը: Այս հարցում այլ պատկերացում ունի քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, նա չի կարծում, որ Արցախը պետք է հետևի Պաղեստինի օրինակին:

Թողնել պատասխան

Back to top button