ԿարևորՄիջազգային

Վրաստանի նախագահը Երևանում հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահի հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Երևանում հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Грузия Online-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի աշխատակազմը: Վերջինիս հաղորդմամբ՝ Սաակաշվիլիի և Բառոզուի հանդիպումը տեղի է ունենալու Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: Այդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանելու նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը:

Թողնել պատասխան

Back to top button