ԿարևորՄիջազգային

Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ է ստացել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակ է շնորհել: Կողմ են քվեարկել ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 138- ը, դեմ են եղել 9-ը, 41 մասնակից ձեռնպահ է մնացել, ոմանք էլ ընդհանրապես չեն քվեարկել: Փաստաթղթին հավանություն տվողներից են Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Լիբանանը, Թուրքիան, ՀԱՀ-ը եւ Հարավային Կորեան: Դեմ են եղել ԱՄՆ-ն, Կանադան, Պանաման եւ Չեխիան:

Թողնել պատասխան

Back to top button