Մշակույթ

Թբիլիսիի հայկական եկեղեցիները

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի հայկական մշակութային «Հայարտուն» կենտոնը, Վրացահայ նկարիչների միությունը եւ Հայաստանի ազգային արխիվը վաղը Թբիլիսում կազմակերպում են «Թբիլիսիի հայկական եկեղեցիները երեկ եւ այսօր» խորագրով ցուցահանդես։

Մինչեւ 1930 թվականի Թբիլիսիում գործել է 26 հայկական եկեղեցի, որոնցից մի մասը կործանվել է խորհրդային իշխանության կողմից, մի մասն էլ հանձնվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն։

Վիրահայոց թեմը Վրաստանի իշխանություններին խնդրում է վերադարձնել խորհրդային տարիներին առգրավված եւ այժմ  չգործող վեց եկեղեցիները, որոնցից հինգը գտնվում են Թբիլիսիում։
Հինգ եկեղեիներից երկուսը խոնարհված են, մեկի էլ զանգակատունն է խոնարհվել։

Թողնել պատասխան

Back to top button