Հասարակություն

Դասագրքում պատմական փաստը պետք է ներկայացվի առանց վերաբերմունքի, ասում են մտավորականները

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն ու գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր խոսել են բուհերի համար նախատեսված «Հայոց պատմության» դասագրքում մարտի 1-ի դեպքերը ներկայացնող նյութի մասին և իրենց  կարծիքը հայտնել ներկայացվող իրադարձությունների վերաբերյալ:
Չորս տարի առաջվա դեպքերը, որոնց մասին հիշողությունները դեռ թարմ են, չպետք է բուհական դասագրքերում ներկայայացվեր միակողմանի մոտեցմամբ՝ անդրադառնալով  փաստին ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: Նա կարծում է, որ պատմությունը պետք է լինի անկողմնակալ և փաստերի վրա հիմնված:
Այն, որ պատմական փաստը պետք է ներկայացվեր առանց որևէ վերաբերմունքի, համամիտ է նաև գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Ի դեպ՝ մեծ պատասխանատվություն պետք է ունենան ոչ միայն պատմության, այլև ընդհանրապես բոլոր դասագրքերի հեղինակները: Ի վերջո` դրանք դասագրքեր են, որոնք նախատեսված են սովորեցնելու համար և չպետք է դառնան մենաշնորհ, կարծում է Դավիթ Գասպարյանը և նկատում, որ դպրոցն էլ իր հերթին փորձադաշտ չէ որ 4 տարին մեկ դասագիրք փոխի:

Թողնել պատասխան

Back to top button