ԿարևորՔաղաքական

Գիտնական.«Օսկանյանի գործում չեմ տեսնում փողերի յուրացման, լվացման տարրեր»

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Ռուսաստանի Արդարադատության նախարարության պատվավոր աշխատակից, իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Սամվել Կոչոյին Վարդան Օսկանյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ եզրակացություն է կազմել` պաշտպանող կողմի խնդրանքով: «Օսկանյանի գործում չեմ տեսնում փողերի յուրացման, լվացման տարրեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր այս եզրակացությունը ներակյացրել է գիտնականը: Նրա դիտարկմամբ` դժվար է հասկանալ` ով է տուժող կողմը` Հանթսմա՞նը, թե՞ Սիվիլիթաս հիմնադրամը: «Ո՞ւմ է վնաս հասցվել: Տուժողը պետք է ներկայանար, ասեր, որ իրենից այսքան գումար են գողացել: Բայց ոչ հստակ տուժողը կա, ոչ էլ գումարի չափը: Կան միայն Օսկանյանի գործողությունները, որոնց հետևանքները չեն երևում»,-ասել է իրավաբանը` նկատելով, որ փողերը, այնուամենայնիվ, փոխանցվել են Սիվիլիթասին: Քաղաքական հետապնդման տարրեր գործում կան, թե ոչ, առաջատար իրավաբանի խոսքով, կարելի է միայն ենթադրություններ անել: Նրա գնահատմամբ` այս ամենը կամ թյուրիմացություն է, կամ կա ինչ-որ մի բան, որը մենք չգիտենք: Նա հույս է հայտնել, որ Օսկանյանին ներկայացված մեղադրանքները կհանվեն: Նախկին արտգործնախարարի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել է, որ այս եզրակացությունը ներկայացվելու է նախաքննության մարմին` որպես ուսումնական ձեռնարկ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button