Քաղաքական

Բաքվի պատրաստակամության ապացույցը ԼՂՀ հետ ուղիղ բանակցությունները կարող են լինել

«Քանի դեռ Բաքուն պատրաքներ ունի, թե ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման էությունը իրենց իսկ կողմից սանձազերծված ագրեսիայի հետեւանքների վերացման մեջ է, քանի դեռ շարունակում է ռասիստական հակահայկական հիստերիան և զենքի անձնուրաց շաչյունները, տորպեդահարում է հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության մթլնորոտ ստեղծելու միջնորդների ջանքերը, ապա նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ Ադրբեջանի հերթական անփույթ քայլը` թաքցնելու ստատուս քվոն պահպանելու իր իրական մտադրությունները»,- ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին Բաքվի հայտարարությունները։

Ըստ նրա՝ հակամարտության կարգավորման գործում արդյունքի հասնելու Բաքվի պատրաստակամության ապացույց կարող էր լինել ԼՂՀ հետ ուղիղ բանակցությունները։ «Արմենպրեսը» հայտնում է, որ Շավարշ Քոչարյանը նշել է, որ ուղիղ բանակցությունները կարող են լինել նման պատրաստակամության չափանիշ, ինչպես եղավ 1993թ.-ին, որը 1994թ.-ի մայիսին հանգեցրեց անժամկետ զինադադարի մասին համաձայնագրի կնքմանը:

Թողնել պատասխան

Back to top button