ԿարևորՏնտեսական

406 առաջարկ՝ 2013-ի բյուջեի նախագիծը փոփոխելու համար. կառավարությանը ներկայացրել է ԱԺ-ը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«2013 թ. պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու 406 առաջարկ է ստացվել ԱԺ-ի մշտական հանձնաժողովներից, խմբակցություններից ու պատգամավորներից»,- այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Դրանք հիմնականում վերաբերում են բյուջետային հատկացումների ավելացմանը, որոշ դեպքերում՝ վերաբաշխմանը: Հարցադրումներ կան սոցիալ-տնտեսական քաղաքականության վերանայման մասին: Պատգամավորներն առաջարկել են բյուջեի եկամուտներն ավելացնել ավելի քան 137 մլրդ, իսկ ծախսերը՝ 411 մլրդ դրամով: ՀՀ կառավարությունը համաձայնել է պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 1,2 մլրդ դրամով: Ամենաշատ առաջարկներով հանդես է եկել ԱԺ ՀԱԿ խմբակության պատգամաոր Հրանտ Բագրատյանը:

«Ծախսերից ամենամեծ ավելացում՝ 1,5 մլրդ դրամի չափով, նախատեսվում է զոհված զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար: Սակայն կատավել է նաեւ 1,3 մլրդ դրամի այլ ծախսերի կրճատում: Պատգամավորների առաջարկներից ընդունվել են 67-ը, 137-ը մերժվել են, իսկ 202 առաջարկություն կքննարկվեն կառավարության հետագա ծրագրերում»:

Թողնել պատասխան

Back to top button