ԿարևորՀասարակություն

Պաշտոնական այցով Երևան է ժամանել Թուրքմենստանի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Այս րոպեներին նախագահական նստավայրում սկսվում է  Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի համատեղ մամուլի ասուլիսը, որին նախորդել էր նախագահների առանձին հանդիպումը: Այցի շրջանակներում Թուրքմենստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այսօր՝ օրվա երկրորդ կեսին նա կլինի Երեւանի պետական համալսարանում, կհանդիպի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողության հետ, կայցելի նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

Թողնել պատասխան

Back to top button