ԿարևորՔաղաքական

Ատոմակայանի եւ «Նաիրիտի» ճակատագիրը կքննարկվի Պուտինի Հայաստան այցի ընթացքում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարեսկզբին կայցելի Հայաստան, այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային հերոս, Հայ- ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը՝ ամփոփելով հանձնաժողովի երեւանյան նիստի աշխատանքի արդյունքները։ Ըստ նրա՝ Ռուսաստանի ղեկավարի այցի հստակ օրը դեռևս հայտնի չէ։

Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 21-րդ  նիստի օրակարգի հիմնանական հարցը  երիտասարդական քաղաքականության ոլորտում երկկողմ համագործակցությանն էր նվիրված:

Կայացած քննարկան արդյունքում հանձնաժողովը կարևորել է երիտասարդական քաղաքականության զարգացմանը նվիրված երկկողմ համաժողովների անցկացումը, ինչպես նաև դրական է գնահատել Ռուս- հայկական համալսարանի և ռուսական բուհերի դերը մեր երկրի ժողտնտեսության համար որակյալ կադրերի պատրաստման գործում:

Նիկոլայ Ռիժկովը գոհունակություն հայտնեց հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով:  Նա ընդգծեց, որ Հայաստանի հետ սերտ կապված է արդեն 24 տարի, երբ 1988 թվականանի դեկտեմբերին, լինելով  ԽՍՀՄ կառավարության նախագահ, անձամբ  գլխավորեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով փրկարարա-վերականգնողական աշխատանքները:
84-ամյա Ռիժկովը խոստովանեց, որ մինչ օրս հոգեպես կապված է Հայաստանին և զգում է հայերի ջերմ վերաբերմունքն իր հանդեպ:
Ըստ նրա՝ Հայաստանը համարվում է Ռուսաստանի  պատվարը Հարավային Կովկասում: Գոհունակություն հայտնելով միջպետական և միջխորհրդարանական հարբերությունների բարձր մակարդակով՝ Նիկոլայ Ռիժկովը նշեց տնտեսական կապերի աամրապնդման կարևորությունը:
Անդրադառնալով եկող տարեսկզբին սպասվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Հայաստան, Ռիժկովը չբացառեց, որ քննարկվելիք հարցերի զգալի մասը կվերաբերվի տնտեսական բլոկին, մասնավորապես, ՀԱԷԿ-ին և  «Նաիրիտին»:

Հաջորդ տարվա մայիսի երկրորդ տասնօրյակում  Ռուսաստանում կայանալիք հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն եվրաասիական ինտեգրման գործընթացներում Հայաստանի մասնակցության հեռանկարները:

Թողնել պատասխան

Back to top button