ԿարևորՀասարակություն

Հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։ Վերապրածների վկայություններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուն

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հայասատանի ազգային արխիվը հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։ Վերապրածների վկայություններ» փասատաթղթերի եռահատոր ժողովածուն, որտեղ եղեռնը վերապրածների վկայություններ են, արխիվային արժեքավոր փասատաթղթեր, քարտեզներ ու լուսանկարներ։ Ազգային արխիվի տնօրեն, ժոողվածուի գլխավոր խմբագիր Ամատունի Վիրաբյանի տեղեկացմամբ, եռահատորը, որի հրատարակությունը նախատեսված էր իրակակացնել Եղեռնի 100-ամյա տարելիցի նախաշեմին, «Վան» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ, մոսկվաբնակ գործարար Գագիկ Մելիքյանի և նրան միացած մի քանի անհատների ջանքերի և ֆինանսական օժանդակության շնորհիվ լույս տեսավ 2012-ի տարեվերջին։

1916 թվականին Հայ հեղափոխական դաշնակցության Բաքվի կոմիտեի նախաձեռնությամբ ծրագրավորվում և Անդրկովկասի տարբեր վայրերում ապաստանած հայ փախստականների շրջանում իրականացվում է տեղեկությունների հավաքագրում Արևմտյան Հայաստանի հայ բնակչության կոտորածների կազմակերպման և իրականցման վերաբերյալ ՝ «Վշտապատում» անունով։ Փաստահավաք հանձնախմբի կազմում էին Զապել Եսայանը, Ստեփան Զորյանը, Վահան Թոթովենց, զորավար Անդրանիկը և ուրիշներ։ Բոլոր այս փասատաթղթերը պահպանվել են Հայատանի ազգային արխիվում և այժմ արդեն դարձել ազագային արխիվի նախաձեռնությամբ և «Վան» հասարակական կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ հրատարակած «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։ Վեապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի հիմքը։ «Այն հանգամանքը, որ ականատեսների վկայությունները հավաքվել են ջարդերից ու տեղահանությունից ընդամենը մեկ տարի անց, ընդգծում է փասատթղթերի հավաստիտությունն ու վավերականությունը, հետևաբար նաև դրանց արժեքը Հայոց մեծ եղեռնի համակողմանի ուսումնասիրման համար»,-ասում է Ժողովածուի գլխավոր խմբագիր, Հայասաատնի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

ժողովածուի առանցքում մարդն է, քանի որ մարդու իրավունքն այսօր գերակայում է ողջ աշխրահում։ Ըստ Վիրաբյանի , երբ ասում ենք ցեղասպանության տարիներին ոչնչացվել է մեկ ու կես միլիոն հայ, թվում է գործ ունենք զուտ թվերի ու վիճակագրության հետ, բայց երբ ներկայացնում ես կոնկրետ մարդու ճակատագիրն այդ ողբերգության համատեքստում, դա արդեն բոլորվոին այլ բան է։ Եռահատորում ներկայացված են թուրքական իշխանությունների կողմից հայ բնակչության ոչնչացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր ու գործողություններ, կազմակերպիչների և իրականացոնղների անունները։ Արխիվաին փաստաթղթերը պատմում են նաև հայ բնակչության կրած նյութական կորուստների, ինքնապաշտպանական կռիվների, փրկված բնակչության գաղթի ու ճանապարհին տված զոհերի մասին։ Եռահատորում փասատաթղթերը խմբավորվել են ըստ նահանգների։ Առաջին հատորում ներկայացված է Վանի նահանգը, երկրորոդում՝ Բիթլիսի, իսկ երրորդում՝ Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգները և Պրասրկահայքը։ Եռահատորը կունենա շարունակություն:

Առաջիկայում եռահատորը կթարգմանվի թուրքերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Գրքերի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի թարգմանությունների իրականացմանը, որոնք կտեղադրվեն նաև համացանցում։ Ցեղասապանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայասատնի ազգային արխիվը կհրատարակի նաև բազմահատոր ժողովածու, որտեղ ներառված կլինեն հայ ժոողվրդի միայն տնտեսական վնասների մասին պատմող հազարավոր փաստաթղթեր։ Արխիվի տնօրենի փոխանցմամբ, կստեղծվի նաև էլեկտրոնային շտեմարան, որտեղ կլինեն հայոց ցեղասապանության բոլոր այն զոհերի անունները, որոնց մասին քիչ թե շատ տեղեկություններ կան:

Թողնել պատասխան

Back to top button