ԿարևորՄշակույթ

Լոկարնոյի 66- րդ կինոփառատոնը դռները բացում է հայկական ֆիլմերի առաջ

Լոկարնոյի կինոփառատոնի «Բաց դռներ» ծրագիրն այս անգամ պետք է կենտրոնանա Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի կինոարտադրանքի վրա, հաղորդում է Variety.com- ը։

Շվեյցարական հեղինակավոր  այս կինոփառատոնը վարձել է ռուս եւ եվրասիական կինոյի փորձագետ Ժոել Շապրոնին, որը կընտրի Հարավային Կովկասի երեք պետությունների ներկայացրած ծրագրերը։

Կազմակերպիչներն իրենց քայլը բացատրում է նրանով, որ երեք երկրներում էլ կինոարտադրությունը զարգանում է եւ երեքն էլ «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում կինոնկարներ են ներկայացրել Օսկարի 2013- ի մրցանակաբաշխությանը։

Նախորդ տարիներին Լոկարնոյի «Բառ դռները» իր դռները բացել էր Կենտրոնական Ասիայի, Չինաստանի եւ Աֆրիկայի առաջ։

Լոկարնոյի 66- րդ կինոփառատոնը կանցկացվի 2013- ի օգոստոսի 7- 17- ը։

Թողնել պատասխան

Back to top button