Քաղաքական

Երկու տարում ՀՀ քաղաքացիություն ստացող լիբանանահայերի թիվը կրկնապատկվել է, ասել է Սերժ Սարգսյանը

«Պետք է ուրախությամբ նշեմ, որ լիբանանահայերի շրջանում նկատվում է Հայրենիքի հանդեպ հետաքրքրության, վստահության աճ, որն արտահայտվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումների աճով: Եթե 2010 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել ընդամենը 200-ից ավելի լիբանանահայ, ապա 2011թ. այդ թիվը գրեթե տասնապատկվել է, և այդ միտումը շարունակվում է առ այսօր»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Բեյրութում Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նա հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանի արտաքին և ներքին օրակարգային կարևոր խնդիրների մասին, ներկայացրել առաջիկա ծրագրերը:

«Մենք պետք է կարողանանք ընթանալ ժամանակին համաքայլ և այսօր կերտել մեր սերունդների հայեցի ապագան, Սփյուռքի ու Հայրենիքի միասնական ապագան: Մենք բոլորս պետք է առաջնորդվենք ոչ թե «ինչու՞ ես», այլ՝ «ո՞վ, եթե ոչ ես» նշանաբանով»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Թողնել պատասխան

Back to top button