ԿարևորՏնտեսական

Երեւան- Վան թռիչքները կսկսվեն երկու շաբաթից, ասում է թուրք գործարարը

Վանի գործարարների՝  Հայաստանի մայրաքաղաքի՝ Երեւանի հետ օդային հաղորդակցութուն սկսելու երկամյա ջանքերն արդյունք են տվել, հաղորդում է թուրքական «Հյուրիեթը»։ Թռիչքները կսկսվեն երկու շաբաթից, թերթին հայտնել է Վանի առեւտրաարդյունաբերական պալատի անդամ Այհան Ֆիդանը։

Պալատն ավարտել է օդային կանոններին վերաբերող իրավական գործընթացները, ինքաթիռը կվարձակալեն տեղական «Բորա- ջեթ» ընկերությունից։

«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ցամաքային սահմանը փակ է, հակառակ նրա, որ օդային հաղորդակցությունն ազատ է։ Սա պարզ հակասություն է։ Մենք ցանկանում ենք, որ բացվեն սահմանային դարպասները»,- ասել է Ֆիդան։

Նա նշել է, որ Վանի եւ Երեւանի միջեւ հեռավորությունը 230 կմ է։ Այն ինքնաթիռով կարելի է անցնել 25 րոպեում։ Չվերթի ընդհանուր տեւողությունը մեկ ժամից ոչ ավելի չի տեւի։

Ֆիդանն ասել է, որ օդանավի տոմսը կարժենա 120 թուրքական լիրա (մոտ 70 դոլար)։

Թողնել պատասխան

Back to top button