Միջազգային

Ամերիկայի ադրբեջանցիները կողմ են Հեյդար Ալիեւի արձանի ապամոնտաժմանը

Ամերիկայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության կազմակերպության անդամները նամակ են հղել Մեխիկոյի քաղաքային իշխանություններին՝ իրենց աջակցությունը հայտնելով Հեդար Ալիեւի արձանն ապամոնտաժելու որոշմանը։

Կազմակերպության նախագահ Էլմար Չախտախտինսկին իր նամակում նշել է, որ անհանգստացած է նման քայլի դեպքում Մեքսիկայում դեսպանատունը փակելու եւ ներդրումային ծրագրերը դադարեցնելու Ադրբեջանի իշխանությունների հրապարակային սպառնալիքներից։ Նա նման պահվածքը որակել է որպես «սպառնալիքի մարտավարություն» եւ հույս հայտնել, որ մեքսիկական կողմը թույլ չի տա ադրբեջանական վարչակարգին թելադրել, թե ինչ անեն իրենց այգիներում։

Ամերիկայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության կազմակերպության նախագահը նամակում Հեդյալ Ալիեւին որակել է «ժողովրդավարության թշնամի», որը պատասխանատու է մարդու իրավունքների խախտումների համար եւ ասել է, որ ովքեր արժեւորում են ազատությունը կաջակցեն «այդ արձանի շուտափույթ հեռացմանը ձեր գեղեցիկ քաղաքից», հայտնում է «Ազդերի ռեպորտը»։

Թողնել պատասխան

Back to top button