ԿարևորՀասարակություն

Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա որոշմամբ, ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել է կառավարական հանձնաժողով:

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին փոխհատուցելու`

1) Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման փաստացի ծախսերը.
2) հուղարկավորության հետ կապված ծախսերը` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա

Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողովի կազմում ընդգրկված են՝ հանձնաժողովի նախագահ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Հայկ Բեգլարյանը , մշակույթի նախարարի տեղակալ Արևիկ Պողոսյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական խորհրդից՝ Նաթան արքեպիսկոպոսը, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, «Հայաստանի երաժշտական ընկերության» նախագահ Դավիթ Ղազարյանը, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը և երգչուհու ազգականները՝ Ֆլորա Մարտիրոսյանի քրոջ որդին՝ Մ. Սահակյանը և եղբոր որդին՝ Ա. Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում կյանքից անժամանակ հեռացավ հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը:

Թողնել պատասխան

Back to top button