Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանկ պահանջում է հանել «Հայաստան» բառն այդ կեղծված թղթի կտորից»

Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի (ICAPP) Բաքվում կայացած 7- րդ Գլխավոր ասամբլեային մասնակցած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր բողոքն է հայտնել ICAPP համանախագահներ Խոսե դե Վենեցիային եւ Չունգ Իու-Յոնգին  ասամբլեայի ընդունած «Բաքվի հռչակագրի» կապակցությամբ։

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ նման փաստաթղթերն ըստ կանոնակարգի պետք է ընդունվեն կոնսենսուսով, սակայն այն պարտադրվել է պատվիրակներին։

«Դուք երկուսդ անվրդով նստել էիք մինչ ադրբեջանական պատվիրակությունը եւ բանաձեւի նախագիծը մշակող սենատորը, ԱՔԿՄՀ-ի կանոնների եւ ընթացակարգերի խախտումներով, առաջ էին շարժվում»,- գրել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հռչակագրում, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, փաստաթղթում Լեռնային Ղարաբաղին նվիրված պարբերությունը «գաղտագողի ավելացվեց վերջին պահին՝ Հռչակագիրը վերածելով Ադրբեջանի ստանդարտ քարոզչական թղթի»։

«Ժառանգության» առաջնորդը ICAPP ղեկավարներից պահանջում է կամ անհապաղ անվավեր ճանաչել հռչակագիրը կամ հանեք «Հայաստան» բառն այդ կեղծված թղթի կտորից»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button