ԿարևորՔաղաքական

Տ. Սարգսյան. Ցեղասպանության ճանաչման հարցը կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ

«Հայրենակիցներ» ծրագրի մասին

«Ժողովրդագրական խնդիրներ մենք այդպես էլ ունենք։ Բնակչության արտահոսքը, հատկապես սահմանամերձ շրջաններից, հարվածում է Հայաստանի շահերին»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստանի «Հայրենակիցներ» ծրագրին, եւ շեշտել է, որ ռազմավարական գործընկերը չպետք է մեր շահերի դեմ գործողություն իրականացնի։
«Մենք արձանագրել ենք այս հստակ եւ պարզ դիրքորոշումը մեր արձանագրություններումց,- ասել է Տիգրան Սարգսյանը։

 

Ղարաբաղյան խնդրի մասին

Պատասխանելով լրագրողի հարցին՝ վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի նախաձեռնությամբ իրականացված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին՝ դրանք շատ օգտակար գնահատելով։
«Այն թույլ է տալիս ոչ պաշտոնական ձեւաչափով ոչ միայն քննարկել առաջնահերթ հարցեր, այլեւ ուղղակի մարդկային թեմաներ»։ Նման քննարկումները Տիգրան Սարգսյանը փոխադարձ վստահության փնտրտուք է համարում։

«Այժմ Հայաստանը շրջափակված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները նույնպես մեզ շրջափակում են։ Մեր «կյանքի ճանապարհն» անցնում է Վրաստանով»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

 

Հայ- թուրքական հարաբերությունների մասին

ՀՀ վարչապետը նշել է, որ խեղդելով ցեղասպանության հետ կապված  զգացմունքները, Հայաստանը, նախագահ Սերժ Սարգսյանի  նախաձեռնությամբ, սկսել է բանակցությունները Թուրքիայի հետ։

«Մեր վրա ուժեղ ճնշում կար։ Հայկական Սփյուռքը դեմ էր բանակցություններին եւ թուրքերի հետ արձանագրությունների ստորագրմանը։ Սակայն մեր քաղաքական վարկանիշը որպես վտահելի գործընկեոջ կտրուկ աճեց»,- ասել է նա։

Տիգրան Սարգսյանը նաեւ նշել է, որ Թուրքիայում այսօր կան հոսանքներ, որոնց ցանկանում են երկրում ստեղծել քաղաքացիական հասարակություն եւ ճանաչել հայոց ցեղասպանությունը։ «Եթե նման բան ինձ ասեին 20 տարի առաջ, ես չէի հավատա»,- նկատել է նա։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ցեղասպանությունն առնչվում է ցանկացած հայ ընտանիքի հետ, հիշել է իր ընտանիքի պատմությունը։ «Մեր ողջ կյանքկ կապված է այդ հիշողությունների հետ»,- ասել է նա։

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ «ցեղասպանության ճանաչման հարցը կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ.  բոլորը նույն շղթայի օղակներն են»։

Թողնել պատասխան

Back to top button