Հասարակություն

Տհաճ միջադեպերի պատճառը համակարգն է, ասում է իրավապաշտպանը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Քրակատարողական համակարգը Հայաստանում այսօր ամենալճացածն է և գնալով ավելի ու ավելի փակ է դառնում»,- այսօր ասել է  Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը։ Նա համակարգում տիրող իրավիճակով է պայմաանվորում այն տհաճ միջադեպերը, որոնց վերաբերյալ ահազանգերը վերջին շրջանում ավելի հաճախ էին հնչում։

«Իրենց խնդիրիենրը տեղ հասցնելու այլ տարբերակ դատապարտյալները պարզապես չեն տեսնում, դրա համար էլ մատ են կտրում, աչք ու բերան կարում»,- ասում է իրավապաշտպանը

Քրեակատարողական համաակարգում խնդիրները շատ են ՝ սկսած կեցության պայմաններից, սննդից ու կոռուպցիոն դրսևորումներից, բայց դատապրատյալներին հուզող թիվ մեկ խնդիրը, ըստ Դանիելյանի, պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգի թերություններն են։
Հայասատնի քրեական օրենսգիրքը չի սահմանում վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում ընդունելու չափանիշները։ Ստացվում է որոշում կայացնող հանձնաժողովներն էլ գործում են,այսպես ասած, աչքաչափով, աչքաչափով էլ որոշում՝ որ դատապարտյալն է ուղղվել և իրավունք ունի օգտվել վաղաժամկետ ազատ արձակման իրավունքից, որը՝ ոչ։
Դանիելյանի բնորոշմամբ՝ ամեն ինչ կախված է հանձնաժովի անդամների ճաշակից և սկզբունքներից։
Եթե պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը պայմանավորվում է դատապարտյալի «ուղղման» հանգամանքով, ապա առնվազն պետք է հստակեցնել՝ ինչ է դա ենթադրում։
Այստեղ ևս անորոշություն է, իսկ դատապարտյալի համար դժվար է կողմնորոշվել անծանոթ և անորոշ խաղի պայմաններում։ Արդյունքում՝ նյարդային լարվածություն, միջադեպեր, որոնց մասին արդեն լսել ենք, ասում է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ դիմումների 70 տոկոսը հանձնաժողովները մերժում են, իսկ այդ որոշումները, որպես կանոն, չեն բողոքարկվում։

Թողնել պատասխան

Back to top button