ԿարևորՀասարակություն

Մեր երկրում ծայրահեղ աղքատ են ոչ միայն գործազուրկները, այլև աշխատանք ունենցողները.ԱՎԾ-ն է պարզել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ներկայացրել է 2011թ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների հիմնական արդյունքները: Ծառայության տվյալներով, 2011թ-ին տարբերություն նախորդ երկու տարիների աղքատության մակարադակի աճի, արձանագրվել է աղքատության մակարդակի աճի դադարեցում: 2011թ մեր երկում աղքատության մակարդակը կազմել է 35,0 տոկոս, նշենք, որ 2010-ին այն կազմել էր 35,8 տոկոս: Չնայած աղքատության մակարդակը փոքր-ինչ նվազել է, սակայն, նույն հետազոտության տվյալներով մեր երկրում աշխատանք ունեցողների երկու տոկոսը համարվել է ծայրահեղ աղքատ: Ազգային վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանում աղքատությունը չափվում է ոչ թե ըստ եկամուտների կամ ծախսերի, այլ փաստացի սպառման:

Հերթական հետազոտությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերի մասին: Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ներկայացրեց 2011թ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների հիմնական արդյունքները: 2011թ-ին տարբերություն նախորդ երկու տարիների աղքատության մակարադակի աճի, դադարեցում է արձանագրվել: 2011-ին աղքատության մակարդակը կազմել է 35,տոկոս: Համեմատության համար նշենք, որ 2010թ այն 35,8 տոկոս էր, 2008-ին՝ 27,6 տոկոս: Միայն երեք տարիների ընթացքում Հայաստանում մոտ 70 հազար մարդ դարձել է ծայրահեղ աղքատ՝ 2011թ մեր երկում գրանցվել է շուրջ 120 հազար ծայրահեղ աղքատ: 2011-ին ծայրահեղ աղքատ է եղել գյուղական բնակչության 2,2 տոկոսը: Աղքատության մակարդակն ավելացել է նաև կենսաթոշակառուների շրջանում: Ընդորում երևանաբնակ կենսաթոշակառուներն ունեն աղքատության վելի ցածր ռիսկ, քան մարզաբնակ կենսաթոշակառուները: 2008-2011թ աղքատության մակարդակի ցուցանիշերն աճել են բոլոր մարզերում և մայրաքաղաքում: Այդուհանդերձ, ավելի արագ տեմպերով այդ ցուցանիշի աճ է գրանցվել համապատասխանաբար Արմավիրում, Վայոց ձորում, Երևանում, Լոռու և Սյունիքի մարզերում: Սյունիքից ու Վայոց Ձորից բացի, մնացած բոլոր մարզերում զգալի տեմպերով աճել է նաև ծայրահեղ աղքատության մակարդակը:
Ընդորում, հետազոտությունները պարզել են մի զարմանալի ու միաժանակ ցավալի երևույթ, մեր երկրում ծայրահեղ աղքատ են ոչ միայն գործազուրկները, այլ նաև նրանք, ովքեր աշխատանք ունեն: ԱՎԾ աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը ևս զարմացել է.«Թվում էր, թե զբաղված լինելն արդեն իսկ լուրջ երաշխիք է, որ մարդն աղքատ չլինի: Բայց ցավոք սրտի թվերը ցույց են տալիս, որ զբաղված լինելը այդքան էլ չի նշանակում իսպառ խույս տալ աղքատությունից: Զբաղվածների երկու տոկոսը ծայրահեղ աղքատ է: Սա բավականին տխուր ցուցանիշ է»:

Տեղեկացնենք, որ նույն հետազոտության տվյալներով, գործազրկության մակարդակը Հայաստանում 2010թվականին կազմել է 19 տոկոս, իսկ 2011-ին՝ 18,4 տոկոս:
Այն,ո ր նախորդի համեմատ գործազրկության մակարդակը փոքր-ինչ՝ 0,6 տոկոսով նվազել է, արդեն իսկ դրական է, ասում է Լուսինե Քալանթարյանը: Աշխատաշուկայում կարևորվում էնաև աշխատանքային միգրացիան, ընդհանուր առմամբ, բոլոր միգրանտների 63 տոկոսը կամ հարցվածներից շուրջ 85 հազար մարդ համարվել է աշխատանքային միգրանտ: Հայերը աշխատանք շարունակում են հիկմնականում փնտրել ՌԴ-ում, սա պայմանավորում է նաև ԱՄՆ կամ երվորպա մեկնելու դժվարություններով: Ավանդաբար հայկական ընտանքիներում տղամարդիկ էին մեկնում արտագնա աշխատանքի, 2011-ին սակայն, պատկերը փոքր-ինչ փոխվել է, ավելացել է կին միգրատների թիվը:
ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը փաստում է, որ 2011թ հանրապետության բնակչության 10,7 տոկոսը ներգրավված է եղել միգրացիոն տեղաշարժերում:

Համաշխարհային ֆինանսատտեսական ճգնաժամի հետևանքով մեր երկում 2009-2011թթ բարձրացել է նաև մանկական ացքատության ցուցանիշը: Բազմանդամ ընտանիքների երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Մինչև 18 տարկենա երե քև ավելի երեխաներ ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 56+,8 տոկոսը: աղքատության ռիսկն ավելի բարձր է մեկ կամ ավելի հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքներում, կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը ևս մեծ է: Մնակական աղքատության վրա ազդող կարևոր գործոններից է նաև տնային տնտեսության գլխավորի ամուսնական կարգավիճակը: Ամուրի, այրի կամ ամուսնալուծված գլխավորով տնային տնտեսություններում ապրող երեխաների աղքատ լինելու հավանականությունը ավելի բարձր է՝ 46 տոկոս: Մանկական աղքատության մակարդակը էապես տարբերվում է ըստ մարզերի: Ծայրահեղ մանկական աղքատությունը տատանվում է ամենացածր՝ 1,5 տոկոս –ից մինչև ամենաբարձր՝ 8 տոկոս, համապատասխանաբար Արագածոտնի, Շիրակի ու Կոտայքի մարզերում: Նմանատիպ միտում է նկատվում նաև աղքատության ընդհանուր մակարդակի առումով: Արագածոտնի մարզում աղքատության մակարդակը միջինից ցածր է ՝ 18 տոկոս, իսկ ամենաբարձրը Շիրակի մարզում է՝ 56,0 տոկոս:

Թողնել պատասխան

Back to top button