Հասարակություն

Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավարը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը: Արթուր Բաղդասարյանը և Դմիտրի Բեզդելովը քննարկել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության «Ռոսգրանիցա» պետական գործակալության ներկայացուցչության բացման հարցը, պայմանավորվածություններ են ձեռք բերել նախատեսվող աշխատանքների իրականացման վերաբերյալ: Ռուսական խոշորագույն գործակալության հիմնումը մեծապես կնպաստի սահմանային ենթակառուցվածքների և անցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնային սահմանապահների հատուկ ստորաբաժանումները:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերի, այդ թվում` տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Վաղը նախատեսված է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Դմիտրի Բեզդելովի և ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովի այցը պետական սահմանի տեղամասեր:

Թողնել պատասխան

Back to top button