ԿարևորՀասարակություն

Բանկոմատի կողոպուտի միանգամից 2 դեպք Գյումրիում

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»

Գյումրի

Նոյեմբերի 26-ի լուսադեմին Շիրակի մարզում գրանցվել է բանկոմատի կողոպուտի միանգամից 2 դեպք: Ախուրյան գյուղում «Արդշինինվեստբանկ»-ին պատկանող ու բանկի հարեւանությամբ գտնվող կառույցներից մեկում տեղակայված բանկոմատից 1 մլն  800 000 դրմը կողոպտիչները գողացել են 800 կգ կշռող բանկոմատի երկաթյա պահոցով հանդերձ: Իսկ Գյումրիում հանցավոր խումբը այլ ձեռագրով է աշխատել: 29.000.000 դրամը գողացել է Ռիժկովի 1 հասցեում տեղակայված «Արարատբանկ» -ին պատկանող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով: Դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Թողնել պատասխան

Back to top button