ԿարևորՏնտեսական

Տիգրան Սարգսյանը գազի սակագնի, նոր ատոմակայանի եւ իրանական պատժամիջոցների մասին

Գազի սակագնի մասին

Գազի սակագնի վերանայման հարցում պետք է սպասել բանակցությունների արդյունքին եւ հասարակությանը բացասական իմպուլսներ չտալ, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում։

Այն խոսակցությունների մասին, որ Ռուսաստանը նախատեսում է 1000 խմ- ի համար սահմանել 330 դոլար սակագին, վարչապետը նշել է, որ «բանակցությունների ընթացքում կոռեկտ չէ հասարակության դատին ներկայացնել համատեքստից   կտրված կամ այլ առաջարկություններ»։

Տիգրան Սարգսյանն ասել է, որ գազի հարցում հիմնական սկզբունքների շուրջ պայմանավորվածությունները կայացել են, մնացել են տեխնիկական մանրամասները։

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ մինչեւ տարեվերջ բանակցությունները կավարտվեն։

 

ՀԱԷԿ- ի մասին

Ծրագրի համաձայն՝ ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության աշխատանքները պետք է սկսվեին 2014 թվականին, սակայն Ճապոնիայում՝ Ֆուկուսիմայի ԱԷԿ- ի աղետից հետո լրացուցիչ ժամանակ են խլում նախ՝ գործող ատոմակայանում միջազգային լրացուցիչ ստուգումները, ապա եւ նոր էներգաբլոկի համար անվտանգության պահանջները խստացնելը, ասել է Տիգրան Սարգսյանը։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նոր ԱԷԿ- ի շինարարությունը պետք է հավասարապես՝ 50- 50 հարաբերակցությամբ ֆինանսավորվեր Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից, սակայն չի բացառվում հայկական կողմի մասնակցության որոշակի փոփոխություն՝ մասնավոր նեդրողներ ներգրավելու համար։

«Հետաքրքրություն են ցուցաբերում ներդրողներ Ամերիկայից, Ճապոնիայից, Մերձավոր Արեւելքից։ Նրանց հետ պետք է մշակել պայմանները»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչ նեդրողների մասին է խոսքը։ Սակայն ներդորղների հետ առայժմ բանակցություններ չեն վարվում եւ միջնորդները մանրամասներն են ճշտում։

Վարչապետը չի բացառել որպես այլընտրանքային տարբերակ Ռուսաստանից պետական վարկ խնդրել, կամ վարկ ստանալ Եվրասիական հակաճգնաժամային հիմնադրամից։ Հիմնական ներդրող կարող է լինել նաեւ «Ռոսատոմը»։

 

 Իրանի դեմ պատժամիջոցների մասին

«Ակնհայտ է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները շատ ուժեղ են ազդում մեր տնտեսության վրա, քանի որ մենք դեպի միջազգային շուկա ունենք երկու ճանահարհ՝ Վրաստանի միջոցով եւ Իրանի միջոցով։ Միջազգային պատժամիջոցները գործնականում զրոյանում են Իրանի հետ աշխատելու մեր հնարավորությունը, այդ թվում՝ նաեւ տարացիկ  բեռնափոխադրումների համար։ Սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ սրանով բացատրելով Իրանի հետ եւ Իրանի միջոցով առեւտրափոխադրումների ցածր մակարդակը։

Ըստ վարչապետի՝  Իրանի եւ Հայաստանի տնտեսվարողների միջեւ կապերի համար խնդիրներ են հարուցում նաեւ տարադրամի գործարքների դեմ ուղղված պատժդամիջոցներ։

«Այս ամենը շատ բացասաբար է ազդում մեր տնտեսության վրա»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Թողնել պատասխան

Back to top button