ԿարևորՀասարակություն

ՄԽ համանախագահները Բաքվում են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 24-ին ժամանել են Բաքու, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։ Նրանք Բաքու են այցելել Երևանից։ Այսօր համանախագահները հանդիպումներ կունենան նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպման ընթացքում, ըստ գործակալության, նրանք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ կներկայացնեն, կքննարկեն Դուբլինում դեկտեմբերի 6-7-ը կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը։ Հիշեցնենք, որ մինչեւ Երևան ժամանելը, ՄԽ համանախագահները եղել են Լեռնային Ղարաբաղում։

 

Թողնել պատասխան

Back to top button