Հասարակություն

«Հայրենակիցներ» ծրագրով փաստաթղթերի ընդունումը դադարեցվել է

Երեւանում Ռուսաստանի միգրացիայի դաշնային ծառայության ներկայացուցչությունը դադարեցրել է «Հայրենակիցներ» ծրագրի գծով փաստաթղթերի ընդունումը եւ դիմողներին խորհուրդ է տալիս սպասել մինչեւ 2013 թ. հունվարի 10- ը, հաղորդում է Բի Բի Սի- ն։

Ըստ պաշտոնական Երեւանի՝ ծրագրի մեկնարկից հետո Հայաստանից Ռուսաստան մշտական աշխատանքի է մեկնել 2.5 հազար քաղաքացի։

Բի Բի Սի- ին  Ռուսաստանի միգրացիայի դաշնային ծառայության հայաստանյան ներկայացուցչությունում հայտնել են, որ 2007 թվականից 2456 ընտանիքի «Հայրենակիցներ» ծրագրի մասնակցի վկայական է տրվել։

Թողնել պատասխան

Back to top button