ԿարևորՀասարակություն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Լիբանան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախագահը մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության` Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի, Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերիի, ընդլայնված ձեւաչափով` երկրի խարհրդարանականների, վարչապետ Նաջիբ Միկատիի հետ: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին: Հայաստանի նախագահը կայցելի Անթիլիաս, կհանդիպի Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Սերժ Սարգսյանը կայցելի Հայկազյան համալսարան, որտեղ կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հայաստանի նախագահը  կհանդիպի նաեւ Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցիների նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի, ինչպես նաեւ Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս XIX պատրիարքին:  Պաշտոնական այցի շրջանակում  նախատեսված է փաստաթղթերի ստորագրման արարողություն, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում Հայաստանի եւ Լիբանանի միջեւ համագործակցության ամրապնդմանը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button