Կարևոր

Թբիլիսիում անցկացված՝ ՏՏ տարածաշրջանային 5-րդ կոնֆերանսից հայկական պատվիրակությունը 7 մրցանակով է վերադարձել

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

 

Նոյեմբերի 14-17 Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնող 21 կազմակերպություն Թբիլիսիում մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 5-րդ ամենամյա կոնֆերանսին ու մրցանակաբաշխությանը: Հայկական պատվիրակությունը հարևան երկրից վերադարձել է մի շարք մրցանակներով: Ամփոփելով Վրաստանում ունեցած հաջողությունները՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխնտնօրեն Վահան Հովսեփյանը ստացած յոթ մրցականները աննախադեպ է համարել: «Բիզնես հատվածում հայկական կողմը բացարձակ առավելություններ ունի»,- ասել է Հովսեփյանը ՝ միաժամանակ նկատելով, որ պետական մասնակցությունը բավարար չէ: Այս տարի, 5-րդ ամենամյա կոնֆերանսին ու մրցանակաբաշխությանը պետական կառույցներից մասնակցել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և երկու անվանակարգերում մրցանակների արժանացել:

Յոթ մրցական մեկ համաժողովի ու մրցականաբաշխության ընթացքում: Հայաստանը շարունակում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց գրանցել: Նոյեմբերի 14-17 թբիլիսիում տեղի ունեցած ՏՏ տարածաշրջանային հինգերորդ ամենամյա կոնֆերասնի մրցանակաբաշխության ժամանակ մեր երկրի ՏՏ-ն ներկայացնող 21 կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են ըստ արժանվույն ներկայացնել մեր երկրի ՏՏ ոլորտի հնարավորությունները, զարգացնել Հայկական անկյուն IT տաղավարը: Հայաստանում ամեն տարի 30 տոկոս աճ ապահովող ոլորտը համաժողովին հատկացված տարածքում հենց 30 տոկոսն է զբաղեցրել: ԻՏՁՄ փոխնախագահ Վահան Հովսեփյանը նկատում է, որ Բիզնես հատվածում հայկական կողմը բացարձակ առավելություններ ուներ ՝ միաժամանակ հավելում, որ պետական մասնակցությունը բավարար չէր: Վահան Հովսեփյանը աշխատելու շատ մեծ ցանկություն նկատել է, բայց նաև դրանք համակարգելու խնդիր էլ է նկատել.«Խնդիրը կա, որ այդ ուղղվածությունը էլեկտորնային հասարակություն ստեղծելու, էլեկտրոնային կառավարություն ստեղծելու մեզ մոտ մի քիչ կաղում է: Եկեք համաձայնեք»:

Դիտարկման հետ համաձայն չէր Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի նախագահի խորհրդական Խաժակ Կարայանը՝ հետևյալ պարզաբանմամբ, էլեկտրոնային հայեցակարգը հաստատված է, էլեկտորնային հասարակություն, սակայն, չի ձևավորվում: Այս հարցում մեղքի մեծ բաժինը հասարայությանն է, ով էլկետրոնային ծառայություններից չի օգտվում.«Բերեմ օրինակ կադաստրի վրա, ստեղծվել է էլեկտրոնային՝ e-kadastr համակարգ: Ես՝ կադաստրի պետական կոմիտեն, ստանում է միջինում օրական 30 դիմում, որը նախատեսում ենք հասցնել գոնե հարյուրի: Այսինքն մարդիկ էլեկտրոնային ծառայություններից կամ չեն օգտվում, կամ քիչ են օգտվում: Դա էլ բերում է հենց նրան, որ էլեկտրոնային հասարկության ձևավորումը դանդաղի»:

Խաժակ Կարայանն, ի դեմս անշարժ գույքի պետական կադաստրի, մասնակցել է ՏՏ տարածաշրջանային հինգերորդ ամենամյա կոնֆերանսին, այնտեղից գերատեսչության համար երկու մրցանակ է բերել՝ «ՏՏ հաջողված նորարարություն» եւ «Լավագույն  տեղեկատվական ռեսուրս» անվանակարգերում: X-TECH ընկերությունն արդեն երկրորդ անգամն էր մասնացում միջոցառմանը, այս տարի երկու մրցանակով է վերադարձել: X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյան.«Հոկտեմբերի մեկին կյանքի կոչված ծրագիրն ենք ներկայացրել: Վերջրես սկսեցինք համագործակյցել նաև Երևանի քաղաքապետարանի հետ: Կայքի հիմնական նպատակն է քաղաքցիների հնարավորություն տալ իրենց հետաքրքրող խնդիրների մասին հայտնել անմիջապես՝ քարտեզի վրա նշելով կետը, թե որտեղ է խնդիրը, ինչպես նաև նկարներ, վիդեո նյութեր կցել: Մենք միանգամից երկու նոմինացիայի էինք ներկայացվել»:

Հայկական պատվիարկությանն այս տարի ևս աջակցում էր ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ( EDMC) ծրագիրը, որն աջակցում է հայաստանյան ՏՏ ընկերությունների կարողությունենրի զարգացմանը:
Հավելենք, որ ԻՏՁՄ փոխնախագահ Վահան Հովսեփյանը վստահեցնում էր Հայաստանը աշխարհին որպես ՏՏ երկիր ներկայացնելու խնդիր ունենք: Դրսում մեզ ավելի շատ ասոցացնում են գուցե Նոյի, Արարատի, սակայն, ոչ հզոր ՏՏ-ռեսուրս ունեցող երկրի հետ: Բացը լրացնելու համար ՏՏ ձեռնարկությունները պետք է մասնակցեն համաշխարհային տարաբնույթ միջոցառումներին: Նմանատիպ մի համաժողովի ՏՏ ոլորտը ներկայացնող ձեռնարկությունները առաջիկայում մասնակցելու են: Սիլիկոնյան հովտում կայանալու է ԱՐՄԹԵՔ 2012 բարձր տեխնոլոգիաների համաժողովը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button