ԿարևորՀասարակություն

Դերսիմի ցեղասպանության գործը տեղափոխվել է Հաագայի միջազգային քրեական դատարան

Թուրքիայի իշխանությունների կողմից 1937-1938 թվականներին Դերսիմում իրականացրած ցեղասպանության հարցը տեղափոխվել է Հաագայի միջազգային քրեական դատարան: Քրդական ANF գործակալության փոխանցմամբ` նոյեմբերի 23-ին, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հոլանդիայից, Բելգիայից եւ Թուրքիայից մի շարք փաստաբանների ստորագրությամբ Դերսիմի ցեղասպանության գործով զեկույցն ու 300 էջանոց հայցադիմումը փաստաբան Էրդալ Դողանը հանձնել է Հաագայի միջազգային քրեական դատարան: Հայցադիմումի մեջ Դերսիմի ցեղասպանության գործով մեղադրանք է ներկայացվել 81 հոգու նկատմամբ, այդ թվում Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ 1980-ի ռազմական հեղաշրջման հեղինակ Քենան Էվրենի դեմ: Էրդողանի հետ կապված հատվախում նշվում է, թե չնայած, Էրդողանը 2011-ի նոյեմբերի 17-ին Դերսիմի կոտորածի համար ներողություն էր խնդրել, մինչեւ այսօր այդ ուղղությամբ որեւէ տեղաշարժ չկա, ավելին, շարունակվում է կոտորող-ցեղասպան մտածելակերպը: Հիշեցնենք, որ Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

Թողնել պատասխան

Back to top button