Հասարակություն

Գողություն «Արդշինինվեստբանկի» բանկոմատից

Նոյեմբերի 26-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ախուրյանի մասնաճյուղի կառավարիչը և հայտնել, որ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված բանկին պատկանող, Ախուրյան գյուղում գտնվող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով գողացել են 1.854.000 դրամ, հայտնում են ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն:

 

Թողնել պատասխան

Back to top button