Հասարակություն

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե ուղերձում ասված է.«Դատախազության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Դատախազությունը հանդիսանում է այն կարեւորագույն կառույցներից մեկը, որն առանցքային դերակատարություն ունի Արցախի պետականության ամրապնդման ու զորացման գործում: Համակարգի ամենօրյա սկզբունքային ու հետեւողական աշխատանքից է նաեւ կախված մեր հանրապետությունում օրինականության պահպանումը, հասարակության անվտանգության ապահովումը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը: Դատախազության առջեւ դրված խնդիրների լրջությունն ու պատասխանատվությունը նրա յուրաքանչյուր աշխատակցից պահանջում են արհեստավարժություն, հայրենի երկրի ու հարազատ ժողովրդի հանդեպ պարտքի բարձր զգացում: Եվ վստահ եմ, որ այսուհետ էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն դրանք հաջողությամբ լուծելու, համակարգի աշխատանքի արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ: ԼՂՀ իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում կպահեն ձեր աշխատանքային ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված հարցերը: Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության օրվա առթիվ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button