ԿարևորՀասարակություն

Ստեղծել հայկական կրթական մոդելը. բացվեց «Այբ» կրթահամալիրի նոր մասնաշենքը (ֆոտոշարք)

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Հանրապետության նախագահի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությունը, որին հաջորդել են Սբ. Թարգմանչաց եկեղեցու հուշաքարի օծման, ինչպես նաև դպրոցի «Պատվո պատի» բացման արարողությունները։
«Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն մեկ տարի է Երևանում գործում է «Այբ» ավագ դպրոցը՝ 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի մոդել դառնալու իրական հավակնություններով։
«Դպրոցը հայ դպրության ավանդույթների և համաշխարհային կրթական նվաճումների բյուրեղացումն է։ «Այբ» -ի բովանդակության հիմքում աշխարհի առաջատար կրթական համակարգերի լավագույն բաղադրիչների համադրումն է»,-ասում է կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի նախագահ, դպրոցի կրթական ծրագրի հեղինակ տեր Մեսրոպ քահանա Արամյանը։
Նրա խոսքով՝ դպրոցը զինված ու համալրված է ժամանակակից տեխնոլոգիաներով, սովորելուն ու արարելուն տրամադրող միջավայրային լուծումներով։

«Այբ»-ի կարթական գաղափարը խարսխված է հետևյալ սկզբունքի վրա. վերցնել լավագույն ծրագրեը լավագույն կրթական համակարգերից և համադրել մեկ ամբողջական պատկերի մեջ՝ առանց պատճենելու հաջողված կրթական համակարգերից որևէ մեկը, այլ ստեղծելով մերը՝ հայկական կրթական մոդելը։
«Այբ» ավագ դպրոցում յուրաքանչյուր աշակերտ ունի իր անհատական ուսումնական ծրագիրը, որը կազմված է հիմնական և ընտրովի առարկաներից։
216 աշակերտի համար նախատեսված դպրոցում այս պահին ուսանում է 148 աշակերտ ՝ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում։ Աշակերտները սովորում են մասնագիտական տարբեր ուղղություններում ՝ «Մաթեմատիկա», «Բնական գիտություններ», « Հումանիտար գիտություններ», «Տնտեսագիտություն և գործարարաություն»։
Դպրոցի 53 ուսուցիչներից 26-ը գիտությունների դոկտոր և թեկանծու են, 4-ը՝ արվեստի վասատկավոր գործիչ։ Մասանգետները և Հայսատանից են, և արտերկրից՝ Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից և Ռուսասատանից։
Մասանավոր կրթության ոլորտում Այբ»-ը առաջին սոցիալական ծրագիրն է, որի կրթաթոշակային համակարգը հավասար հնարավորություն է ընձեռում ընդունված բոլոր աշակերտներին՝ բավարարելով նրանցից յուրաքանչյուրի կրթաթոշակ ստանալու հիմանվորված պահանջը։

 

Թողնել պատասխան

Back to top button