Քաղաքական

ՀՀ-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի անդամները Արցախում

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Երեկ և այսօր Արցախում էին Հայաստանի Ազգային ժողովի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ:
Պատգամավորները լրագրողներին հայտնել են, որ որոշել են նոյեմբերի 28-30 Բրյուսելում տեղի ունենալիք Եվրամիություն- Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի նիստից առաջ մի շարք հարցերում ճշտել ԼՂՀ  դիրքորոշումը։
Ստեփանակերտում նրանց ընդունել է նախագահ Բակո Սահակյանը։

Նախագահ Սահակյանն անհրաժեշտ է համարել այս հարթությունում համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, ինչը կարեւոր է նաեւ արտաքին քաղաքական տեսանկյունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ անկախ քաղաքական ուժերի ծրագրերում առկա տարբերություններից, ղարաբաղյան հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում` այն համարելով հայոց պետականության ռազմավարական ամենակարեւոր հիմնախնդիրներից մեկը։
Հայաստանի խորհրդարանականները քննարկումներ են ունեցել նաեւ ԼՂՀ ԱԺ- ում, ԱԳՆ- ում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, նաև արցախյան հասարակական– քաղաքական գործիչների հետ:

Հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանն ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նաեւ մանրամասներ են հայտնել իրենց այցից.

Թողնել պատասխան

Back to top button