ԿարևորՍպորտ

Թշնամի ազգեր չկան, բոլոր ազգերի մեջ էլ պարզապես կան վատ մարդիկ, ասում է Լեւոն Արոնյանը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 10-ը Լոնդոնում անցկացվԵլու է  London Chess Classic մրցաշարը. որին մասնակցելու է Լևոն Արոնյանը: Այսօր նա հայտնել է, որ աշխարհի ուժեղագույն շախմատիստների այս մրցաշարն իր համ։արել սիրելի է դարձել։

Նա մրցաշարին մասնակցելու համար նախարատրաստվել է 15 oր Ծաղկաձորում եւ 15 օր Ջերմուկում։ Արոնյանը խոստովանում է՝ մինչ այժմ այդ մրցաշարին մասնակցելիս լավ արդյունքներ չի գրանցել, սակայն այս անգամ հույս ունի, որ ամեն ինչ այլ կերպ կլինի:
Մրցակիցներին ինչպես միշտ Լևոն Արոնյանը  զարմացնելու է իր հնարամտությամբ։ Առայժմ փակագծերը չի ցանկանում բացել։ «ճիշտ կլինի, որ դրանք խաղի ժամանակ բացեմ»,- ասում է:

Հայաստանի ու աշխարհի, ինչպես նաև օլիմպիական չեմպիոն  Լևոն Արոնյանի համար  բոլոր մրցաշարերում  կարևորը  հաղթանակն է, որին հասնելու համար խաղի ընթացքում փորձում է  չհիշել, թե ինչ ազգի ներկայացուցիչ է իր մրցակիցը։
«Կարծում եմ , որ  թշնամի ազգեր չկան, բոլոր ազգերի մեջ էլ  պարզապես կան վատ մարդիկ»։
Մարզական հաջողություններից  հետո մրցանակ ստանալուն սովոր Լևոն Արոնյանն այսօր «Դե Ֆակտո» ամսագրի կողմից  արժանացավ «Տարվա մարդ» մրցանակին:
Չնայած  լրագրողների ջանքերին՝ Լևոն Արոնյանն իրեն բնորոշ համեստությամբ այդպես էլ որևէ քաղաքական հարցի, իսկ ավելի կոնկրետ՝   ում է ուզում տեսնել Հայաստանի նախագահի պաշտոնում հարցին չպատասխանեց:

Թողնել պատասխան

Back to top button