Քաղաքական

Գյումրիում բացվեց Ուկրաինայի դեսպանատունը

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»- Գյումրի
Գյումրիում այսօր բացվեց Ուկրաինայի պատվո հյուպատոսարանը: Հայաստանի երկրորդ քաղաքում արդեն գործում էին Ռուսաստանի եւ Իտալիայի հյուպատոսարանները, Ուկրաինայինը թվով երրորդն է, այն էլ երեք մարզերի՝ Շիրակի, Կոտայքի եւ Տավուշի համար։
Ուկրաինայի պատվո հյուպատոս է նշանակվել ծնունդով ջավախքցի, գործարար Սոս Սահակյանը: Նորանշանակ հյուպատոսն ասում է, որ ծնունդով գյումրեցի գործարարներին փնտրելը եւ նրանց ներդրումները հայրենի քաղաք ուղղելն իր առաջնային գործերից է լինելու։

Թողնել պատասխան

Back to top button