Հասարակություն

Ատրպատականի առաջնորդն այցելեց Րաֆֆու ծննդավայր (ֆոտոշարք)

Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանն այցելել է հայ մեծանուն վիպասան Րաֆֆու ծննդավայր՝ երբեմնի հայաշատ Սալմաստ գավառ եւ ժամերգություն կատարել Ղալաբար եւ Ախտախանա գյուղերի եկեղեցիներում, հայտնում են Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանից։

Րաֆֆու հայրենի Փայաջուկ գյուղի հարեւանութեամբ է գտնվում Ղալասար գիւղը։ Նախկինում հայ վաճառականների բնակավայրի՝  1723 թվականին կառուցված եւ 1806-ին վերանորոգւած Ս. Սարգիս եկեղեցու տարածքում են գտնվում այս գյուղի բնակիչների քանդակազարդ տապանաքարերը՞

Ամբողջությամբ քարաշէն թաղածածկ եւ կամարակապ եկեղեցին խոնարհված է եւ նրա կիսակործան կամարների ներքո էլ տեղի ունեցավ եկեղեցական կարճ արարողությունը։
1898-ի մարդահամարի համաձայն՝ այս գյուղում բնակվում էր 30, իսկ հարեւան Փայաջուկում՝ 230 հայ ընտանիք։ Այսօր երկու գյուղերում էլ հայեր չկան։

Թեմակալ առաջնորդն այցելեց նաեւ նախկին հայաբնակ Ախտախանա գյուղը։ Այժմ քրդաբնակ գյուղի բնակիչները հյուրասիրությամբ դիմավորեց հայ հոգեւորականին եւ նրան ուղեկցող ուխտավորներին։

Այս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում եւս կատարվեց եկեղեցական կարճ արարողություն։
Եռագմբէթ թաղածածկ եկեղեցու մուտքի  ճակատին սեւ բազալդի վրա  քանդակվւած երկու փողավոր հրեշտակների միջեւ գտնվող արձանագրությունը կրում է 1891 թվականը որը պէտք է լինի դրա վերանորոգման տարին:
Եկեղեցու մեծությունը թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ ժամանակին մեծաթիվ հայ բնակչություն է եղել, որոնց հին բնակարանները եւ ընդարձակ հանգստարանը ուխտավորներին ցույց են տվել գյուղի ներկայիս բնակիչները։

Առաջնորդարանից հայտնում են, որ վրոհիշյալ երկու եկեղեցիների պատերը թուլացել են, քանի որ սյուների տակը փորել են գանձախույզները։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button