Միջազգային

Ադրբեջանը սպառնում է Մեքսիկային

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է՝ եթե նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը Մեքսիկայում ապամոնտաժվի, ապա Բաքուն կխզի դիվանագիտական հարաբերությունները Մեխիկոյի հետ։
Արձանի նպատակահարմարության հարցը ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծվել։

Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլհար Մուխտարովը La Razon թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ նման քայլը կվնասի ողջ Մեքսիկային. կփակվի Ադրբեջանի դեսպանատունը, Բաքուն կխզի դիվանագիտական հարաբերությունները եւ չեղյալ կհամարի 4 մլրդ դոլարի ներդրումների մասին պայմանավորվածությունները։ Ըստ ադրբեջանցի դիվանագետի՝ նման քայլը ամոթաբեր կլինի մեքսիկացիների համար։

Հեյդար Ալիեւի արձանը Մեխիկոյի ադրբեջանա- մեքսիկական բարեկամության այգում տեղադրվել էր օգոստոսի 22- ին։

Իսկ մեկ ամիս առաջ Մեքսիկա այցի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մտահոգություն էր հայտնել արձանի տեղադրման կապակցությամբ։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button