ԿարևորՀասարակություն

21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Լոս Անջելես

«Հայաստան» համահայկական հիմնադրամի երեկ կայացած «Հեռուստամարաթոն 2012-ի» արդյունքում հավաքագրվել է 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

Հանգանակությունները, ներառյալ տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում անցկացված հեռախոսամարաթոնների, ճաշկերույթների, բարեգործական համերգների եւ այլ դրամահավաք միջոցառումների նվիրատվությունները, կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

Ստորեւ ներկայացված է Հեռուստամարաթոն 2012- ի հանգանակություններն ըստ երկրների.

Հայաստան եւ ԼՂՀ 2,500.000$
Ռուսաստան 12,100.000$
Ֆրանսիա 2,196.239 $
Գերմանիա 122,438$
Հոլանդիա 58,600$
Շվեյցարիա 31,800$
Բելգիա 10,200$
Հունաստան 38,200$
Իտալիա 50,000$
ԱՄՆ Արեւելյան ափ 600,000$
ԱՄՆ Արեւմտյան ափ 1,500.000$ (գումարները վերջնականացվում են)
Արգենտինա 700,000$
Բրազիլիա 100,000$
Կանադա/Տորոնտո 500,000$
Կանադա/Մոնրեալ 125,000$
Մեծ Բրիտանիա 170,000$
Հնդկաստան 600,000$
Իրան 15,000$
Քուվեյթ 5000$
Ընդամենը` 21 422 477

Լիբանանի դրամահավաք միջոցառումը կկայանա դեկտեմբերի 8-ին:
Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել:

Թողնել պատասխան

Back to top button