Մշակույթ

Ֆլորա Մարտիրոսյանին կհուղարկավորեն հայրենիքում

Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունը վստահաբար տեղի կունենա Հայաստանում, «Արմենպրեսին» տեղեկացրել են Հայաստանի մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` հավելելով, որ իրենց դրա մասին տեղեկացրել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը:
Այժմ հստակեցվում է, թե երբ կայրենիք կբերվի երգչուհու դին, քանի որ ԱՄՆ-ում անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման գործընթացը երկար է տեւում:
«Երբ արդեն հստակ լինի տեղափոխման օրը, ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով, որն էլ կորոշի հոգեհանգստի եւ հուղարկավորության հետ կապված բոլոր հարցերը»,- ասել են մշակույթի նախարարությունից։
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել էր ԱՄՆ- ում նոյեմբերի 20-ին լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով:

Թողնել պատասխան

Back to top button