Տնտեսական

ՎԶԵԲ- ը Հայաստանին եւս 10 մլն եվրոյի վարկ է տրամադրում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանին 10,3 մլն եվրո վարկ կտրամադրի Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման նպատակով։ «Հայաստանի հյուսիսային սահմանային անցակետեր» վարկային համաձայնագիրն ստորագրել են այսօր Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեստիերը։

Համաձայնագիրը կնքվել է «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի արդիականացնել նշված սահմանային անցակետերը` համապատասխանեցնելով սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին:
Ծրագրով մասնավորապես նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար:
Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3-ը` արտոնյալ, տարեկան 6-ամսյա EURIBOR+ 1% սպրեդ տոկոսադրույքով:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button