Սխալ արձագանք՝ ըստ Անկարայի, անհանգստացնող ահազանգ՝ ըստ Մոսկվայի


Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիպ Էրդողանը «սխալ» է որակել Սիրիայի հետ սահմանում ՀՕՊ Patriot համակարգեր տեղադրելու հարցում Ռուսաստանի դիրքորոշումը։ Նման համակարգեր տեղադրելու հայտ ՆԱՏՕ- ին Թուրքիան ներկայացրել է չորեքշաբթի օրը։ Էդողանի կարծիքով՝ Ռուսաստանը սխալ դիրքորոշում է հանդես բերում՝ փորձելով Թուրքիայի ներքին հարցերը ներկայացնել որպես սեփական խնդիր։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը երեկ ընդգծել էր, որ Մոսկվան թուրք- սիրիական սահմանի ռազմականացումը գնահատում է որպես անհանգստացնող ահազան։
«Ինձ դժվար է հիպոթետիկորեն մեկնաբանել, թե դրանց ինչ կծագի։ Կնայենք ՆԱՏՕ- ի գործընկերների արձաքանգին»,- ասել էր նա՝ խորհուրդ տալով Թուրքիային «օգտագործել սիրիական ընդդիմության վրա իր ազդեցության ներուժը» միջսիրիական երկխոսություն սկսելու համար։՝