ԿարևորՀասարակություն

Մեզ հիվանդ զինվորներ պետք չեն. հանձնաժողովում դիմում- բողոքների ընդունումը շարունակվում է

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Նոյեմբերի 19-ից մեր երկրում մեկնարկել է աշնանային զորակոչը: Այսօրվա նորակոչիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը այսօր անդրադարձել են  պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամներ «Զինվոր» համակարգող խորհրդի  նախագահ Մարգարիտա Խաչատրյանը և ԵՊՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Ըստ նրանց՝ զորակոչի ընթացքում ի հայտ եկած խնդիրները քննարկվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովում, որի առջև նպատակ է դրված զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովումը: Հանձնաժողովը զինակոչի հետ կապված խնդիրների շուրջ  քաղաքացիներից արդեն ստացել է 75 դիմում-բողոք, հայտնեց խորհրդի անդամ, ԵՊՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

«Մեզ հիվանդ զինվորներ պետք չեն բանակում»,- ասում է Մարգարիտա Խաչատրյանը: Այնուամենայնիվ՝ կան հիվանդություններ, որոնք չեն կարող խոչնդոտել երիտասարդին բանակ զորակոչել։

Հանձնաժողովի «մաղով» անցած դիմումների միայն 30 տոկոսն է մերժվում, մնացած 70 տոկոսը ուղարկվում է վերանայման կամ կրկնակի փորձաքննության:

Խաչատուր Գասպարյանը ցավով նշեց, որ շատ զինակոչիկներ, ստանալով տարկետում բուժման նպատակով, խուսափում են դիմել բժիշկներին, հույս ունենալով, որ կրկին կխուսափեն ծառայությունից:

Նշենք, որ հանձնաժողովը գործում է Մոսկովյան 5 հասցեում գտնվող պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում` երկուշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 11:00-15:00-ը:
Հասարակական խորհուրդը դիմում-բողոքներն ընդունում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Տեղեկությունների համար զանգահարել 523482 քաղաքային հեռախոսահամարով:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button