ԿարևորՄշակույթ

«Մանկական եվրատեսիլը»՝ Ամստերդամում

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

«Մանկական եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հայաստանյան մասնակիցները` «Կոմպես բենդ» խմբի տղաները երկուշաբթի կմեկնեն Ամստերդամ: Մանկական եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանկ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երեխաներին նախապատրաստական լուրջ աշխատանք է սպասվում. նկարահանվելու են տեսաբացիկներում, անընդհատ լինելու են տեսախցիկների ուշադրության կենտրոնում։
Կազմակերպիչներն այս տարի շեշտը դրել են դոկումենտալ կադրերի վրա և այդ օրերին նկարահանված կադրերը ցուցադրվելու են հիմնական շոուի ժամանակ:
Տղաները փորձելու են իրենց ուրույն ոճով տարբերվել մյուս մասնակիցներից և հենց այդ տարբերությամբ էլ նվաճել հանդիսատեսի ու  հատկապես աղջիկների համակրանքը:

Թողնել պատասխան

Back to top button