Հասարակություն

Հայաստան Համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնը. ավելի քան 20 միլիոն դոլարի նվիրատվության խոստում է տրվել

Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը: Այս տարի ավելի քան 20 միլիոն դոլարի նվիրատվության խոստում է տրվել: Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնը մեկնարկել էր նախորեին Երեւանի ժամանակով ժամը 20-ին եւ ավարվել 12 ժամ անց՝ այսօր առավոտյան ժամը 8.00-ին: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից: Հայաստանյան լսարանը  հեռուստամարաթոնին հետեւել է Հ1, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքների եթերում: Հեռուստամարաթոնն անցկացվել է «Մեր գյուղը» խորագրի ներքո: Դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարներն ուղղվելու են Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի հեռուստամարաթոնը հավաքել էր 12 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Թողնել պատասխան

Back to top button